Search
Close this search box.

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կերկարացվի մեկ ժամով

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը։
«Հարգելի ֆուտբոլասերներ, երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր։

Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին, ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով, և գնացքները կերթևեկեն մինչև կեսգիշեր»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացվի Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։