Search
Close this search box.

«Ադրբեջանական ԶԼՄ-ներում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ներում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ մոտ օրերս Վաշինգթոնում, Բլինքենի միջնորդությամբ, տեղի է ունենալու Միրզոյան- Բայրամով հանդիպում, որի ընթացքում նախաստորագրվելու է խաղաղության պայմանագիրը:
Թերևս, այս լուրերը բացահայտում են Բլինքենի վերջին ինքնավստահ հայտարարության մոտիվները»,-գրել է նա:

Նշեբք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին Բլինքենն ասել է․ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը… Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգթոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- «Ազատության» հաղորդմամբ՝ ասել է Բլինքենը։