Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Սոլովյովի հաղորդման հյուրն ուղիղ եթերում ուշագնաց է եղել

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ուշագնաց է եղել Տնտեսագիտական ​​բարձրագույն դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևը։

Պրոֆեսորը կորցրել է գիտակցությունը հենց փորձագետների աշխույժ զրույցի ժամանակ։ Հաղորդման հյուրերը և Վլադիմիր Սոլովյովը զանգահարել են բժիշկներին և Անդրեյ Կորնեևին ցուցաբերել առաջին օգնություն։

Միջադեպից հետո բժիշկները հետազոտել են Անդրեյ Կարնեևին, նշվում է, որ այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է, և նա տանն է։