Search
Close this search box.

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերելը՝ +15+17։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +7+12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+15,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+11,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,

Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+18,

Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+22։