Search
Close this search box.

Որոշ գրառումներ կատարել եմ հուզական վիճակում. լրագրող, նորանշանակ փոխմարզպետ Աննա Մարտիկյանի գրառումը

Շիրակի նորանշանակ փոխմարզպետ, լրագրող Աննա Մարտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իմ էջի որոշ գրառումներ կատարել եմ հուզական վիճակում, ինչի համար հայցում եմ ըմբռնում և ներողամտություն:

Այսօր դիմում եմ ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և մեծ պատասխանատվությամբ լծվելու եմ Շիրակի մարզը շենացնելու գործին:

Ավելի վաղ նա գրել էր.

ՄԵԾԱՐԳՈ’ ՎԱՐՉԱՊԵՏ
ՀԱՐԳԱՐԺԱ’Ն ՄԱՐԶՊԵՏ
Խորին շնորհակալություն վստահության համար: Հուսով եմ կարդարացնեմ Ձեր և բոլոր ինձ ճանաչողների սպասելիքները:
Ի գոր՛ծ