Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը ցուցադրել է 1650 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռը

Իրանը ցուցադրել է 1650 կմ հեռահարությամբ «Պավե» թևավոր հրթիռը, հայտնում է IRNA-ն՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեին հղումով։

Բացի այդ, Իրանը մշակել է նոր «Շահիդ 149» և «Գազա» անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են բազմաթիվ ռումբեր կրել:

Հաջիզադեն ընդգծել է, որ Իրանի ռազմական զարգացումների նպատակներից մեկն ԱՄՆ-ին զսպելն է։ Նրա խոսքով, եթե հանրապետությունը «ուժեղ» չլինի, ապա այն ներքաշվելու է հակամարտությունների մեջ։

Նրա խոսքով՝ այժմ իրանական հրթիռները կարող են խոցել ամերիկյան նավերը 2000 կմ շառավղով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին ասել է նաև, որ Իրանը մշակել է արբանյակներին հետևելու համակարգ՝ օգտագործելով գետնի վրա գտնվող ռադարները, գրում է Tasnim-ը։