Search
Close this search box.

Եգեր՝զենք-զինամթերքի և որսորդական պարագաների մասնագիտացված խանութ-սրահ

2005 թվականից Հայաստանում գործող զենք-զինամթերքի և որսորդական պարագաների մասնագիտացված խանութ-սրահը՝ Եգերը՝ շնորհիվ նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի հանդիսանում է նաև հասարակական կազմակերպություն՝ նպաստելով Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։
Որսի սեզոնին կազմակերպվում է որսեր, որսորդական հավաքներ, որոնց արդյունքում բարձրանում է հետաքրքրությունը որսորդության նկատմամբ, ձևավորվում է որսորդության ճիշտ մշակույթ, իսկ մասնակիցների միջև հաստատվում են ջերմ ընկերական հարաբերություններ։
Եգերի հաջողությունների հետևում մշտապես պահպանված սկզբունքներն ու մոտեցումներն են . բարեկիրթ սպասարկում, պարզ խորհրդատվություն, ջերմ ընդունելություն,անհատական մոտեցում: Հաճախորդները գիտեն՝ Եգերում իրենց կարող են զգալ հանգիստ և հարմարավետ։ Տարիների ընթացքում հավատարիմ հաճախորդների ձևավորվել են ջերմ ընկերական հարաբերություններ։
Եգեր խանութ-սրահը ներկայացնում է զենքերի և որսորդական բազմազան պարագաների լայն տեսականի: Խանութ-սրահում ներկայացված են չեխական, ռուսական, իտալական հայտնի բռենդների տեսականին :
EGER խանութ-սրահից կարող եք ձեռք բերել զենքեր և որսորդական պարագաներ , որսորդական համազգեստ, որսորդական պայուսակներ, գլխարկներ,ճտքակոշիկներ, սվիններ, փամփուշտներ:
Այստեղ կարող եք գտնել այնպիսի մոդելներ , որոնք Հայասատնում այլ խանութ-սրահներում չեք տեսնի: Եգերը հանդիսանում է առաջատար ТОЗ, CZ, Beneli, Berreta բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Եգերում ներկայացված տեսականին վաճառվում է միայն գնորդի կողմից ներկայացված համապատասխան թույլտվության դեպքում։
Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ՀՀ ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Տեսականին վաճառում է ամբողջովին գործարանային ձևով, առկայության դեպքում՝ պատյաններով և տուփերով։
Եգեր մասնագիտացված զենքերի և որսորդական պարագաների խանութ-սրահում Ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել իրենց գործում պրոֆեսիոնալ և բարեխիղճ մասնագետները: Մասնագետները նաև կծանոթացնեն Ձեզ զենքի կրման, պահման կանոններին, կուղղորդեն ճիշտ ընտրության։

Եգերում ներկայացված տեսականին կարող եք ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով։ Եգեր խանութ-սրահը համագործակցում է ՎՏԲ-Հայաստան բանկի հետ։ Եգերը ակտիվ մասնակցում է նաև զենքի ոլորտում մեծամասշտաբ ցուցահանդեսների,որոնք տեղի են ունենում Լաս Վեգասում, Նյուրնբերգում և Մոսկվայում։