Search
Close this search box.

Նազելի Բաղդասարյանն ու Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոններ են ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի օգնական ու գլխավոր խորհրդական են նշանակվել։ Այսպես, վարչապետի օգնական է նշանակվել Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Իսկ, ահա, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին էլ նշանակել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։

Ինչ վերաբերում է Համբարձում Մաթևոսյանին, ապա նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ նա ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Մաթևոսյանը 2021թ․ նոյեմբերի 25-ին էր նշանակվել ՀՀ փոխվարչապետ։