Search
Close this search box.

Զինծառայողները կացարանում ժամանակավոր էին տեղակայվել. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային կացարանում, որում երեկ հրդեհ էր բռնկվել, զինծառայողները տեղակայված էին ժամանակավոր։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Դեռ ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն», – նշել է ՊՆ խոսնակը։

Արամ Թորոսյանն ասել է, որ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում։