Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել. ինչ գործողության է պատրաստվում Բաքուն

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել:

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»: