Search
Close this search box.

Ինչ է սահմանվել. նոր հաղորդագրություն Արցախից

Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել:

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախում առկա բոլոր բանկոմատներից եւ POS տերմինալներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամի չափով:

Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: