Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բերձորի միջանցքում ռուս զինվորները փակեցին ադրբեջանցիների մեքենայի առաջխաղացումը

Այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի առջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը եւ գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:

«Իհարկե է սպասելի էր, որ հայկական տեղեկատվական և քաղաքական տիրույթում կհայտնվեն մարդիկ, որոնք ինքնամոռաց կտարածեն թուրք֊ադրբեջանական քարոզչությունը, կրկնելով այն հակահայկական հիմարությունը, իբր «Բերձորը ռուսներ են փակել»։ Ակնհայտ է , որ այդ թրքամետ քարոզչությունը միտված է արդարացնել թուրք֊ադրբեջանական տանդեմի հակահայկական քայլերը։ Սա այլևս ցավալի իրողություն է։ Իհարկե է գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անպայման հստակեցնել ռուսական կողմի հետ, սակայն աշխատել ադրբեջանական պրոպագանդայի վրա լավ բան չի, լուրջ…հեչ լավ բան չի։

Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։ Բայց սրա մասին բնականաբար տեղեկատվական դաշտը չի խոսի…կրկնում եմ ևս մեկ անգամ, եթե ուզումես օգնել , ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի/հակաամերիկացի, այլ լինես հայամետ։ ՀԱՅԱՄԵՏ»։