Search
Close this search box.

Տեսանելիությունը` 40-50 մետր է. ԱԻՆ-ը տեղեակցնում է

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մետր։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունն էլ տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ են Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

ԱԻ նախարարությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։