Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվում. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ զինծառայողները հետ են մղել ուկրաինացի զինվորականների գրոհները ԴԺՀ-ի երկու բնակավայրի մոտ և նույն ուղղությամբ երկու դիվերսիոն-հետախուզական խումբ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այս ուղղությամբ հակառակորդը կորցրել է շուրջ 40 զինծառայող, երկու զրահամեքենա և չորս ավտոմեքենա», – նշել են ՌԴ ՊՆ-ում:

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն խափանել է ուկրաինական երկու հակագրոհ ԼԺՀ-ի Չերվոնոպովկայի և Չերվոննայայի ուղղությամբ, ոչնչացվել է շուրջ 60 գրոհային և երեք միավոր տեխնիկա։
ՊՆ ամփոփագրում շվում է նաև, որ ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում Դոնեցկում ոչնչացրել է ուկրաինական չորս անօդաչու սարք և Զապորոժիեի մարզում խոցել HIMARS, «Ուրագան» և «Օլխա» համազարկային կրակի համակարգերի 10 ռեակտիվ արկ: