Search
Close this search box.

Թրամփը բղավել է Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի վրա․ ինչ է առաջարկել Քանյեն Թրամփին

Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

45-ամյա երաժիշտը, ով անցյալ շաբաթ հայտարարեց 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահին հատկապես բարկացրել է այն, որ ինքը Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը:

Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը: