Search
Close this search box.

«Ռուսաստանը պետք է բացարձակապես մեկուսացված լինի». Լավրովին թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի Լեհաստանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է Լեհաստանի ԱԳՆ-ն։

«Մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է բացարձակապես առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում։ Սրա պատճառով է եղել նման որոշումը։ Սա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, այսինքն այն երկրների հանդիպումն է, որոնց համար կարեւոր է, որ Եվրոպայում անվտանգ լինի, Իսկ Ռուսաստանը դրան հակազդում է», — հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական հեռուստատեսության եթերում: