Search
Close this search box.

«Մեկ ճանապարհ կա այս վիճակից դուրս գալու». Արթուր Համբարձումյան

Նախկին ՔՊ-ական, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը գրում է.

Լեռնային Ղարաբաղի կեսն արդեն երկու տարի է, ինչ գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, բայց մենք գոռում ենք՝ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի արտաքին գործոց նախարար է աշխատում մեկը, ում մեղադրում են՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագոործակցելու մեջ: Մենք այդ հարցը պարլամենտում քննարկման առարկա չենք դարձնում, բայց գոռում ենք՝ ոչ թուրքացմանը:

Ադրբեջանական զորքերը Ջերմուկի տակն են, 44-օրյա դավադրությանը զոհ դարձած տղաների անունները դեռ չեն հրապարակվել, պետությունը միջազգային ասպարեզում ներկայացնում են ապազգային սրիկաները: Հայ ազգը ամբողջապես մնացել է ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ, բայց Երևան քաղաքում պատրաստվում են՝ 2023 թվականին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:

Մեկ ճանապարհ կա այս վիճակից դուրս գալու:
Անհրաժեշտ է լիդեր: