Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 30 տարեկան քաղաքացին ինքահրկիզվել է կառավարական առանձնատան մոտ

Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել մոտ 30 տարեկան երիտասարդի քայլը, սակայն չեն հասցրել, երիտասարդը ինքնահրկիզվել է:

«Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց, ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել է այրվածքաբանության ինստիտուտ»,-ասաց նա: