Search
Close this search box.

Ողբերգական դեպք. 20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային, վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Շաղոյանը իր վարած Նիվա մակնիշի ավտոմեքենայով Կապս գյուղի 2-րդ մայրուղու դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արտեմ Ս-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ, ցավոք, բժիշկներն անզոր են եղել փրկել երեխայի կյանքը։

Հիվանդանոցից վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։

Վրաերթի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մինչ քննիչի՝ դեպքի վայր ժամանելը, դեպքի վայրում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։