Search
Close this search box.

Փարիզում թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Փարիզի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամին ազգությամբ թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, գրում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ դասաժամը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը, իսկ ազգությամբ թուրք աշակերտը՝ 14-ամյա Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել կատարված ոճրագործությունը։ Իր պահվածքի համար նա հեռացվել է դասասենյակից։

Դպրոցի տնօրենությունը նաև խիստ նախազգուշացում է տվել, որ եթե նա մեկ անգամ էլ ժխտի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասերին մասնակցելու հնարավորությունից։ Աշակերտի հոր կարծիքով՝ իր որդու հանդեպ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին էլ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
2019-ից, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։