Search
Close this search box.

Էրդողանը ասել է, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու շուրջ, գրում է Անատոլիական գործակալությունը։

«Եվրոպան կկարողանա իր գազը ստանալ Թուրքիայից»,- Պուտինի խոսքերն է փոխանցում Էրդողանը։ Նա նշել է, որ Եվրոպան այժմ բնական գազի աղբյուրներ է փնտրում։ «Բարեբախտաբար, մենք նման խնդիր չունենք, և ապագայում էլ դա մեզ չի սպառնում»,- վստահ է Էրդողանը։