Search
Close this search box.

Ռուսաստանը չի սպառնացել ու չի սպառնում Ուկրաինային միջուկային զենքով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի սպառնացել ու չի սպառնում Ուկրաինային միջուկային զենքով, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, գրում է Kp. ru-ն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Կելինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն ունի այս տեսակի զենքի կիրառման պայմանների խիստ ցանկ։

Նաև ավելի վաղ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնց համաձայն նման պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ի հինգշաբթի առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրա նպատակն է «պաշտպանել քաղաքացիներին, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են բռնությունների և ցեղասպանության ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից»։ Ներկայումս Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, բանակցային գործընթացի սառեցումը նախաձեռնել է Կիևը, այս մասին ավելի վաղ հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։