Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է Կուտականում

Կրակոցները եղել է, տեւել է մոտ մեկ ժամ, իսկ այս պահին հանդարտ է, կրակոցներ չկան, այս մասին նշել է Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը:

Ավելի վաղ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի՝ Կուտականի բնակիչները ահազանգել են, որ թշնամին առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ նշեց, որ Ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքի մարզում հայկական զինված ուժերի դիրքերի գնդակոծության հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։