Search
Close this search box.

Տեսանյութը հրապարակվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի հրապարակումը ադրբեջանական բանակի ղեկավարության կազմում երկրի բարձրագույն իշխանության կողմից վարպետորեն կառավարվող հակամարտության տրամաբանության մեջ է: 2020 թվականի պատերազմի հերոսներ հռչակված ադրբեջանական գեներալների թվում է նաև Հիքմեթ Միրզաևը՝ հատուկ նշանակության զորքերի/Յաշմայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ:

Տեսանյութը հրապարակվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով: Հատկանշական է, որ ադրբեջանական սոցմեդիայում տևական ժամանակ մեր կողմից դիտարկվում է տեղեկատվական-հոգեբանական օպերացիա՝ ուղղված Յաշմայի զորակազմի՝ զինվորական պատվի վարքականոնին անհմապատասխան վարքագծի և հանցագործ դաժանության դեմ: