Search
Close this search box.

Նա ինձ տեղեկացրեց, որ պատրաստ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան․ Էրդողանը՝ Պուտինի հետ զրույցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ուզբեկստանում մենք լայն քննարկումներ ենք ունեցել Պուտինի հետ։ Եվ նա ինձ տեղեկացրեց, որ պատրաստ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան: Սա իմ տպավորությունն է, քանի որ իրավիճակը բավականին խնդրահարույց է զարգանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ նա ձգտում է «խաղաղությամբ ավարտել այս ճակատամարտը»։

«Սա հակամարտություն է, որը հանգեցրել է զոհերի։ Մարդիկ մահանում են, և վերջում ոչ ոք չի հաղթում»,- հավելեց նա։

Թուրքիայի ղեկավարը նաև հայտնել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել 200 գերիների փոխանակման շուրջ։