Search
Close this search box.

Լին Թրեյսին լքել է Մոսկվան․ ԱՄՆ դեսպանատունը հայտնել է պատճառը

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անձնական ուղևորության է մեկնել, որը վաղուց էր պլանավորում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպանը վաղուց պլանավորված ուղևորության է մեկնել։ Նա մտադիր է Մոսկվա վերադառնալ ուղևորության ավարտից հետո»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դեսպանը չի մասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։