Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ռադիկ Մարտիրոսյանին

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս պարգևին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն արժանացել է գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար, ասվում է ԳԱԱ հաղորդագրության մեջ: