Search
Close this search box.

Գրիպով հիվանդների մեծ մասը մինչև 2 տարեկան երեխաներ են. ԱՆ

Սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ըստ տարածված հաղորդագրության՝ բժշկի դիմողները հիմնականում եղել են Երևանից: Մայրաքաղաքում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Հանրապետությունում այս օրերին տարածված են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով պետք է հետևել նախարարության խորհուրդներին.

.խուսափե´լ գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

.հիվանդը պետք է մնա տանը,

.հիվանդ լինելու դեպքում պետք է հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ,

.չի կարելի օգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

.պետք է եղանակին համապատասխան հագնվել,

.պետք է պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,

.հարկավոր է հնարավորինս շատ հեղուկներ,

.անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները,

.պետք է հետևել անձնական հիգիենային: