Search
Close this search box.

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը կքննարկվի խաղաղության պայմանագիրը.Հաջիեւ

Այս ամսվա վերջին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, այսօր օկուպացված Շուշիում ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա Ադրբեջանի կողմից հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմակերպումը։

Իսկ ամսվա վերջին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները՝ տրանսպորտակոմունիկացիոն հարցերը եւ սահմանազատումը քննարկելու համար։