Search
Close this search box.

ՏԵԱՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին․ նախարար Քերոբյան

Մենք մեր երկրում օրենքները չենք հարգում: Օրինակ՝ սրճարաններում բոլորը ծխում են: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց՝ այսպիսի վարքագիծը չի կարող բերել այնպիսի զարգացման, որն անհրաժեշտ է այս տարածաշրջանում կայուն ձևով զարգանալու համար:

Հարցին՝ ինչու իշխանությունները չեն հետևում, որպեսզի իրենց ընդունած օրենքները կյանքի կոչվեն, Քերոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ: Ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որ դիսցիպլինա հաստատվի»:

Քերոբյանը նշեց՝ պետք է ընդունենք, որ մենք դեռ շատ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց:

Նշենք նաև, որ նախարարը անդրադարձավ նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տուժած տնտեսվարողներին՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին:

Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:

«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը,որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել,ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասաց նա: