Search
Close this search box.

Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում

Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել Էրզրումում ավարտված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին, փոխանցում է armsport-ը:

Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ի դեպ, Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։

ԵԱ-ում մեդալներ են նվաճել նաև Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)՝ արժանանալով բրոնզե մեդալների։

Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ: