Search
Close this search box.

Վանաձորցի «Յոժը» հայտնաբերվել է. նրան վնասազերծել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները՝ գխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են 2017 թ.-ի օգոստոսից հետախուզման մեջ գտնվող, Վանաձորում քրեական անցյալով հայտնի, «Յոժ» մականավամբ 36-ամյա Արման Շահինյանին:

Վերջինս 2017 թ.-ի օգոստոսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով կրակել էր Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքին առջևում նստած, Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդմոն Հարությունյանի վրա:

Է. Հարությունյանը որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, իսկ Յոժը դիմել էր փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չէր հասցրել, իսկ Է. Հարությունյանը տեղափոխվել էր Վանաձոր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր էր եղել փրկել նրա կյանքը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները գործել են պրոֆեսիոնալ ձևի, քանի որ չէր բացառվում, որ Յոժի մոտ լիներ հրազեն, ինչը նա գործի կդներ:

Ա. Շահինյանը տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: