Search
Close this search box.

«Արայիկ Խանդոյանը պահվում է անմարդկային պայմաններում․ նրա վիճակը վատացել է». պաշտպան

Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է` գլխացավեր ունի, սրտխառնոց և ոտքերի ցավ:

Պաշտպանի խոսքով այն պատժախցում, որտեղ պահվում է Արայիկ Խանդոյանն, անմարդկային պայմաններ են: «Արայիկ Խանդոյանի խցում կատարվել է խուզարկություն` հայտնաբերվել է 2 հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք: Հեռախոսների փաստը Խանդոյանն ընդունել է, իսկ խմիչքի առկայությունն իրականությանը չի համապատասխանում: Դա կարելի է ասել հերյուրանք է: Այն, որ կալանավորների մոտ հեռախոս կա, դա գաղտնիք չէ, պարզապես ում մոտից, որ ուզում են, հայտնաբերում են, ում մոտից ոչ` չեն հայտնաբերում»,- ասել է փաստաբանը` նշելով, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ արձնագրվել է, թե կալանավորի մոտ հեռախոս կա, սակայն նրանից այդ իրը չեն վերցրել:

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), հացադուլի մեջ է գտնվում դեկտեմբերի 29-ից և  պահանջում է շուտափույթ բավարարել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պահանջները՝ տեղափոխելով նրանց «Արմավիր» ՔԿՀ: