Search
Close this search box.

Բանակին վատառողջ զինվորը միայն խանգարում է․ Մովսես Հակոբյան

Բանակին վատառողջ զինվոր պետք չէ, բանակին պետք է առողջ, վստահ զինվոր: Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վատառողջ երիտասարդներին բանակ զորակոչելուն:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զննում է բոլոր զինծառայողների առողջական վիճակը և կայացնում որոշում՝ զինծառայության համար պիտանի են, թե ոչ: Եթե ծնողները համաձայն չեն այդ որոշումներին, բողոքարկման հանձնաժողովներում քննարկվում են: Պարզ բան պետք է հասկանաք՝ բանակին վատառողջ զինվոր պետք չէ, բանակին պետք է առողջ, վստահ զինվոր: Մեզ պետք է զինվոր նախապատրաստել, ոչ թե զորակոչենք և երկու տարի բանակում բուժենք, վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են»,-ասաց Հակոբյանը: