Search
Close this search box.

ՄԻԵԴ-ը կհրապարակի Հայաստանի դեմ Հայաստանի դեսպանի բողոքի գործով վճիռը

Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Դիմումատուն Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը, հայտնում է A1Plus-ը:
Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով,- գրում է lragir-ը
Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։
Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է Հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։
Ալեքսանդր Արզումանյանը համարում է, որ խախտվել են Ազատության եւ անձնական անձեռնմխելիության , ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։