Search
Close this search box.

2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ.  հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա՝ 235 տղա, 230 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 1111 քաղաքացի:

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն տոնական օրերին սպասարկել է  8032 կանչ: