Search
Close this search box.

Արցախի նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել առաջնագծում զոհված զինծառայողին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին,  ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: