Search
Close this search box.

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

ՌԴ մարտական ավիացիան հատուկ գործողության ընթացքում մեկ օրում խոցել է ուկրաինական կառավարման կետերը, պահեստներն ու սպառազինություն, այդ թվում՝ ամերիկյան արտադրության։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Շարունակվում են Ուկրաինայի տարածքում օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածները ռազմական օբյեկտներին։ Մեկ օրում խոցվել է կառավարման 8 կետ, այդ թվում՝ 14-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանում, 28-րդ մեքենայացված ու 79-րդ դեսանտա-գրոհային բրիգադը, ինչպես նաև Նիկոլաևսկի մարզում 61-րդ հետևակային բրիգադը», – նշվածէ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ մարտավարական ավիացիան ավելի քան 70 ազգայնականի ու զինամթերքի պահեստ է ոչնչացրել ԴԺՀ-ում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել են 260 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 1 613 անօդաչու թռչող սարք, 358 զենիթային հրթիռային համալիր, 4 162 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, 3 201 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 4 481 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – նշված է ռազմական գերատեսչության ամփոփագրում: