Search
Close this search box.

«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 25-ի առավոտից Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը երկկողմանի փակել են, որպեսզի սահմանազատման գործընթացի սահմաններում աշխատանքներ իրականացնեն։ Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկը կատարվում է Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհով։ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի, Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։ Բաղանիս գյուղում հավաքված կենցաղային աղբը հեռացվում է ամեն կիրակի օրը։ Անցած կիրակի ՝ ապրիլի 21-ին Բաղանիսի կենցաղային աղբը տեղափոխվել է նշված աղբավայր, սակայն հաջորդ կիրակի, ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չի լինելու անել»։