Search
Close this search box.

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտահոգություն է արտահայտել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուի էջում գրառում է արել անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձություններին․

«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասով: Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար: Անհրաժեշտ է հանրությանը հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել հանրությանը»։