Search
Close this search box.

Մոուրինյոն խոսել է հերթական ձախողման մասին

«Մանչեսթեր Յունայթդեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լեսթերիի» հետ խաղում իր ֆուտբոլիստների անհաջող ելույթը:

«Կարող էինք հեշտությամբ հաղթել սակայն, չօգտագործեցինք իրական գոլային պահերը: Դա զավեշտ էր: Իրավունք չունեինք նման խաղ ցուցադրելու: Մանկական սխալներ թույլ տվեցինք և պատժվեցինք»,-նշելէ Մոուրինյկոն:

Հիշեցնենք, որ 73-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած «Լեսթերին» մրցավարի ավելացված 4-րդ րոպեին հաջովեց խուսափել պարտությունից: Հանդիպումն ավարտվեց 2:2:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 83-րդ րոպեին: