Search
Close this search box.

560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները.Նարեկ Մկրտչյան

Արդեն երեք բանկ՝«Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը» միացել են ծրագրին, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները հետվճար կստանան: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ խոսելով Հայաստանում անկանխիկ վճարման անցնելու թեմայի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ շուրջ 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները, իսկ 80 հազար նպաստառուներից բանկային քարտերով աջակցությունը ստանում է1000-ը:

Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված համակարգերով թոշակառուներև և նպաստառուները կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 % հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: