Search
Close this search box.

Կառավարության այսօրվա նիստում չորս գաղտնի հարց կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 28-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 32-ը չի զեկուցվում, եւ 4 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և հանրության գերակա շահ ճանաչվող հողամասերի ցանկը հաստատելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

– Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերահսկողության շրջանակներում արտադրական կանեփի (արտադրանքի) փորձաքննություն իրականացնող լաբորատորիա նշանակելու մասին,

– «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

– Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին,

– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՏԵՔՍՏԻԼ ՀՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր: