Search
Close this search box.

Ռոնալդուն կֆինանսավորի Չիլիում մանկական հիվանդանոցի կառուցումը

«Football Espana»-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կֆինանսավորի 2020թ.-ին Չիլիում կառուցվող մանկական հիվանդանոցը:

Նշվում է, որ հիվանդանոցը կկառուցվի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, հայտնում է «Football Espana»-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռոնալդուն «Save the Children» կազմակերպության դեսպան է հանդիսանում: Կազմակերպությունը զբաղվում է ողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ: