Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեզոարյան այծերը` «Խոսրովի անտառի» թակարդ–տեսախցիկում

«Խոսրովի անտառ պետական արգելոց»-ը ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում են Բեզոարյան այծեր։

Հրապարակմանը կից ֆեյսբուքյան էջում գրել են. «Հրաշքները։ Բարի լույս և արդյունավետ աշխատանքային շաբաթ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։