Search
Close this search box.

Բազմաթիվ անգամ դիմել ենք ՀՀ-ին, որ ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ-ի մակարդակով, քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթացքում ճանաչեին. Արցախի ԱԺ նախագահ

Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանված, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև՝ պարսկերեն, թուրքերեն, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ելք չկա: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը»,- ասել է Թովմասյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին պարբերաբար խախտում է հրադատարը՝ կիրառելով նաև ականանետներ, ինչի հետևանքով կա մեկ վիրավոր։