Search
Close this search box.

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և անկողնու մեջ դի են հայտնաբերել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10։23-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1935 թ. ծնված Է. Գ.-ի դին: