Search
Close this search box.

Մոուրինյու. Ֆուտբոլային աստվածները Մանչեսթեր Սիթիի կողմից են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում։

«Ցավում եմ մրցավար Մայքլ Օլիվերի համար, քանի որ նա շատ լավ հանդիպում անցկացրեց, սակայն թույլ տվեց մի կարևոր սխալ։ Հանդիպման ելքը վճռեց չնշանակված 11 մետրանոցը։ Հաշիվը կարող էր հավասարվել 70-րդ րոպեին։ Մայքլի բախտը չբերեց, քանի որ դա 11 մետրանոց էր։

Կարծում եմ, որ չեմպիոնական մրցավազքն ավարտվել է։ «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, և նրանց բախտը բերում է։ Ֆուտբոլային  աստվածները «Սիթիի» կողմից են»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն։