Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ. կա 5 զոհ, 5 վիրավոր

Ուկրաինայում զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ. կա 5 զոհ, 5 վիրավոր (Տեսանյութ)

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակել է ծառայակիցների ուղղությամբ. հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն:

Դնեպր քաղաքի «Յուժմաշ» գործարանի տարածքում կրակել է պահակախմբի վրա, ինչի հետեւանքով հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել։

«Մահացածների մեջ կա մի կին՝ գործարանի աշխատակիցը։ Երկրորդ կինը՝ ազգային գվարդիայի ծառայողը, վիրավորվել էր։ Ցավոք, բուժօգնության տրամադրման ժամանակ նա մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

20-ամյա ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Արտեմի Յուրիեւիչը, ով կրակել է պահակախմբի վրա բերման է ենթարկվել։

Դատելով տեսանյութից՝ նա մի քանի անգամ կրակելէ, իսկ հետո վերջանականապես սպանել է վիրավորներին, որոնք արդեն ընկած էին հատակին։ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ կատարված հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։