Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը բանը ու գործը թողած, կնոջ քեռու տղայի՝ Պավել Ցուգունյանի քարոզչությամբ է զբաղված․ իսկ աբովյանցիները արդեն մեկ անգամ մերժել են իրենց տեսակը

Ռոմանոս Պետրոսյանը Շրջական միջավայրի նախարարն է: Նրա Ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հիմնականում զբաղված է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդամի թեկնածուների և հատկապես համայնքապետի թեկնածու Պավել Ցուգունյանի քարոզչությամբ:

Երևի հենց այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին նստելուց հետո Բնապահպանութան նախարարության անունը փոխել ու դարձրելէ Շրջակա միջավայրի նախարարություն: Որովհետև եթե նախարարությունը կոչվեր Բնապահպանության, Ռոմանոս Պետրոսյանը ուղղակի պարտավորված պետք է լիներ զբաղվել բնապահպանական խնդիրներով, օրինակ պայքարեր ապօրինի ծառահատումների և անտառների վերացման դեմ, ինչը ամբողջ թափով կյանքի է կոչվում և որի ապացույցը վառելափայտի հսկայական շուկան է հայտնի «Մեյմանդար» շուկայի հարևանությամբ:

Հիմա երբ նախարարության անունը Շրջակա միջավայրի է անվանվում, Ռոմանոս Պետորսյանը հանգիստ զբաղվում է իր շրջակա միջավայրի քարոզչությամբ: Իսկ Պավել Ցուգունյանը Պետրոսյանի շրջակա միջավայրից է. որովհետև ոչ միայն նա ՔՊ-ական է, այլ նաև Պետրոսյանի կնոջ քեռու տղան: Ցուգունյանը համատեղության կարգով նաև Հայանտառի ղեկավարն է:

Մի խոսքով, ինչ դիտանկյունից ուզում ես նայել, Ցուգունյանը Պետրոսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչն է, և հենց այդ հանգամանքով պետք է բացատրել, որ նա բան ու գործը թողած, զբաղվում է Ցուգունյանի քարոզչությամբ, մտածելով, որ դա կարող է օգնել նրան դառնալ Աբովյան խոշորացված համայնքի համայնքապետ:

Խնդիրը միայն այն է, որ Պետրոսյանի իրականացրած քարոզչությունը կարող է հակառակ էֆեկտը թողնել: Աբովյանը Հայաստանի ամենաինտելեկտուալ քաղաքներից է, եթե ոչ ամենաինտելեկտուալը: Աբովյանցիները շատ լավ գիտեն, թե ով է Ռոմանոս Պետրոսյանը, ինչ է իրենից ներկայացում և ում է ներկայացնում: Ռոմոնոս Պետրոսյանի և նրա քաղաքական ղեկավարության բերած աղետի մասշտաբները Աբովյանը և աբովյանցիները շատ լավ գիտեն ու հասկանում են նաև, որ համայնքային ընտրությունները բացառիկ հնարավորություն են սրանց հասկացնելու, որ Հայաստանը և հայ մարդը մերժում է իրենց ու իրենց տեսակը:

Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ Աբովյանը արդեն մեկ անգամ մերժել է նիկոլիզմն ու դրա ներկայացուցիչներին, իսկ դեկտեմբերի 5-ին դա կանի հերթական անգամ և հիմնավորապես: Իսկ դա ցույց կտա, որ Ռոնամոս Պետրոսյանը անընդունակ է զբաղվել ոչ միայն բնապահպանությամբ, այլ նաև շրջակա միջավայրով, թեկուզ ամենամերձավոր:

Մի դիտարկում ևս. Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա ծառ է տնկել, իր ասելով հարյուր հատ, ինչը իհարկե խիստ չափազանցություն է, բայց մի պահ ավանսով հավատանք: Պետրոսյանն ասում է, որ դրանք Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառերից են: Քանի որ Ռոմանոս Պետրոսյանը զբաղված է իր շրջակա միջավայրով և երևի թվաբանությամբ զբաղվելու ժամանակ չունի, նրան հուշենք, որ այս տեմպերով իրենց 100 հազար տարի է պետք խոստացած 10 միլիոն ծառը տնկելու համար, չնայած հայտարարել էին, որ տնկելու են մեկ տարում: Շատ քիչ են ստել՝ ընդամենը 100 հազար անգամ: Մեկ էլ 100 ծառ տնկողը թող ասի, թե իր հովանու ներքո օրական քանի ծառ է կտրվում:


Armlife.am